Իտալացի Զելենսկու «կրկնօրինակը» հիացած է՝ իր մասին սյուժե տեսնելով ռուսական հեռուստաալիքում
Աշխարհ
Իտալացի բլոգեր Լուիջի Պիսականեն, որը հայտնի է դարձել իր արտաքին նմանությամբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հիացմունքով է արձագանքել «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե» շոուում իր մասին ցուցադրված տեսաշարին։
Հաղորդման վարող Օլգա Սկաբեևան Պիսականեին անվանել է «Զելենսկու աներևակայելի կրկնօրինակ»՝ նշելով, որ նա նախկինում զբաղվել է ձկնավաճառությամբ Նեապոլում, մինչև հասկացավ՝ որքան նման է Ուկրաինայի առաջնորդին։
Պիսականեն իր ինստագրամյան էջում գրել է․ «Չեմ կարող հավատալ․ ռուսական ֆեդերալ ալիքը սյուժե է պատրաստել իմ մասին՝ միայն որովհետև նման եմ նախագահ Զելենսկուն»։ Շոուի ընթացքում ցուցադրվել են նաև նրա հումորային տեսանյութերից մի քանիսը, որտեղ մարդիկ հաճախ շփոթում են նրան Զելենսկու հետ։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ