Պետդումայում վստահեցնում են՝ վարկային ուշացումների աճը տնտեսական վտանգ չի ներկայացնում
Ռուսաստան
Ռուսաստանում սպառողական վարկերի ուշացումների ծավալը հասել է վեց տարվա առավելագույնը՝ 1.5 տրիլիոն ռուբլու, սակայն դա լուրջ սպառնալիք չէ տնտեսության համար։ Այս մասին հայտարարել է Պետդումայի տնտեսական քաղաքականության կոմիտեի փոխնախագահ Նիկոլայ Արեֆևը, գրում է Лента.ру-ն։
Նրա խոսքով՝ ընդհանուր սպառողական վարկային բեռը հասնում է 40 տրիլիոն ռուբլու, ուստի ուշացումները հիմնականում կհարվածեն ոչ թե տնտեսությանը, այլ հենց քաղաքացիներին, որոնցից շատերը կարող են կորցնել իրենց բնակարանը։ «Տնտեսության համար սա դեռ աղետ չէ, բայց մարդկանց համար՝ իսկական ողբերգություն է», — ասել է պատգամավորը։
Բանկի տվյալներով՝ 2025-ի մայիսին ուշացած վարկերի ծավալը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածը 400 միլիարդով։ Մասնագետները նշում են, որ այս աճը կապված է վարկերի պահանջարկի զգալի բարձրացման հետ՝ 2025-ին միջին գումարը աճել է 53 տոկոսով՝ հասնելով 758 հազար ռուբլու։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան