Ռուսաստանը մշտական սպառնալիք է Եվրոպայի համար․ Մակրոն
Ռուսաստան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է Եվրոպայի համար Ռուսաստանի կողմից առաջացող անվտանգության շարունակական մարտահրավերների մասին։ Նա իր գնահատականը հայտնել է ազգային տոնի նախօրեին զինված ուժերին ուղղված իր ամենամյա ուղերձում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի X սոցիալական ցանցի էջում։
«Եվրոպայի սահմաններին՝ Կովկասից մինչև Արկտիկա, շարունակում է մնալ կազմակերպված սպառնալիք` պատրաստված, կազմակերպված և մշտական սպառնալիք, որին մենք պետք է կարողանանք հակազդել», - ասել է Մակրոնը։
Նա կոչ է արել եվրոպական երկրներին համախմբվել՝ խաղաղությունն ապահովելու, ընդգծելով, որ իրենց ապագան կախված է դրանից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան