Չեխիան կոչ է արել Սլովակիային չարգելափակել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները
Աշխարհ
Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան խնդրել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին չարգելափակել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթը: Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Ես կարծում եմ, որ Սլովակիան, որպես մեր ամենամոտ գործընկեր տարածաշրջանում, հաշվի կառնի իր պատասխանատվությունը ազատության, անվտանգության և համերաշխության ընդհանուր եվրոպական արժեքների նկատմամբ», - գրել է Ֆիալան։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է Սլովակիային տրամադրել «որոշ երաշխիքներ»՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի արգելափակումը դադարեցնելու դիմաց։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)