Աշխարհի ամենատարեց կառավարիչն առաջադրվել է նոր ժամկետով
Աշխարհ
Կամերունի նախագահ Պոլ Բիան որոշել է իր թեկնածությունն առաջադրել նախագահական նոր ժամկետի համար՝ 92 տարեկան հասակում: Այս մասին nա հայտնել Է X-ում։
«Ես առաջադրում եմ իմ թեկնածությունը 2025 թվականի հոկտեմբերի 12-ի նախագահական ընտրություններում։ Համոզված եղեք, որ Ձեզ ծառայելու իմ վճռականությունը համապատասխանում է մեր առջև ծառացած մարտահրավերների սրությանը: Միասին մենք կարող ենք հաղթահարել ցանկացած խոչընդոտ», - գրել է նա։
1982 թվականից իշխանության ղեկին գտնվող Պոլ Բիան պետության ամենատարեց գործող ղեկավարն է աշխարհում։ Նոր ժամկետով հնարավոր վերընտրվելը թույլ կտա նրան նախագահ մնալ գրեթե մինչև 100 տարեկանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)