Լեհ զինծառայողները կրակ են բացել միգրանտի վրա Բելառուսի սահմանին
Համաշխարհային Մամուլ
Լեհ զինվորականները հրազեն են կիրառել միգրանտի նկատմամբ, ով փորձել է ապօրինի հատել Լեհաստանի և Բելառուսի սահմանը։ Այս մասին հայտնել է RMF24 լրատվականը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 10-ին Միխալովո քաղաքի մոտ։
Ըստ հաղորդման՝ երեք միգրանտներ փորձել են լողալով անցնել գետը։ Երկուսը հետ են շուռ եկել՝ նկատելով լեհական պարեկախումբը, իսկ երրորդը շարունակել է ճանապարհը և հարձակվել է զինծառայողի վրա։ Վերջինս արձագանքել է՝ կրակելով ռետինե փամփուշտներով։
Լեհաստանի դատախազությունը սկսել է քննել, թե արդյոք զինվորականը գերազանցել է իր լիազորությունները։ Ավելի վաղ պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել էր հատուկ օպերացիայի մեկնարկի մասին՝ լեհ-գերմանական սահմանին՝ «միգրացիոն սպառնալիքների» պատճառով։ Այդ նպատակով սահման են ուղարկվել շուրջ 5000 զինծառայող։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)