Սենատորը Թրամփին «կուալդա» է առաջարկում Ռուսաստանի դեմ հարվածի համար
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհամը հայտարարել է, որ նոր պատժամիջոցների նախաձեռնությունը կդառնա «կուալդա»՝ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքում՝ Ռուսաստանի և նրա դաշնակիցների տնտեսությունների դեմ հարվածելու համար։ Նրա խոսքերը մեջբերում է CNN-ը։
Գրեհամը նշել է, որ օրենքի նախագիծը արդեն ստացել է 85 սենատորի աջակցություն, ինչը վկայում է բարձր մակարդակի կոնսենսուսի մասին Վաշինգտոնում։ «Դա կդառնա այն գործիքը, որով Թրամփը կհարվածի Պուտինի ռեժիմին և նրան սատարող երկրներին», — ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ Թրամփն ավելի վաղ չէր հստակեցրել՝ արդյոք նախատեսվում են նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, նշելով միայն, որ «ավելի լավ է սպասել վաղվան»։ Նա արդեն հայտարարել է, որ պատրաստվում է հանդես գալ կարևոր հայտարարությամբ ՌԴ-ի վերաբերյալ հուլիսի 14-ին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)