Ռուսական զորքերը սկսում են շրջափակել Պոկրովսկի քաղաքային գոտին Դոնբասում
Ռուսաստան
Ռուսաստանի Զինված ուժերը սկսել են շրջափակել Դոնեցկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Պոկրովսկ (հին անվանումը՝ Կրասնոարմեյսկ) քաղաքային ագլոմերացիան։ Այդ մասին Telegram-ում հայտնել է ռազմական վերլուծաբան Բորիս Ռոժինը՝ նշելով, որ «ուրվագծվում է օղակի սեղմումը»։
Ռոժինը պարզաբանել է, որ վերջին օրերին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Նիկոլաևկա բնակավայրի գրավման մասին, որը հարևանությամբ է Նովոէկոնոմիչեսկոյեին։ Սա դիտարկվում է որպես ռազմավարական քայլ՝ դեպի քաղաքային կենտրոնի ամբողջական շրջափակում։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ ռուսական ուժերը մտել են Նովոէկոնոմիչեսկոյե՝ շարունակելով առաջխաղացումը Պոկրովսկի ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)