Բացահայտվել է՝ ինչու Գերմանիան Ուկրաինային չի տրամադրի Taurus հրթիռներ
Աշխարհ
Գերմանիայի իշխանությունները ցանկանում են խուսափել Ուկրաինայի հակամարտությանը անմիջական մասնակցության մեղադրանքներից։ Այդ պատճառով Գերմանիան չի շտապում Կիևին Taurus հրթիռներ մատակարարել։ Взгляд թերթի հետ զրույցում նշել է քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։
Նա հիշեցրել է՝ Գերմանիայի գործող կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի բացառել հրթիռների ուղարկումը, սակայն դրա վերաբերյալ ոչ մի խոստում չի տվել:
Ռարը հավելել է՝ Taurus-ի ուղարկման հետ մեկտեղ Գերմանիայի ղեկավարությունը ստիպված կլիներ Ուկրաինա ուղարկել նաև սեփական մասնագետներին՝ որպես նշանառուներ, սակայն Բեռլինը դժվար թե ցանկանա նման ռիսկի դիմել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)