«Վերեսկ» ինքնաձիգը 25 տարեկան է․ «Կալաշնիկովը» նշում է պահանջված մոդելի հոբելյանը
Ռուսաստան
Ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնն հայտնել է, որ ՍՊԲ ՍՌ2 «Վերեսկ» ինքնաձիգը, որն ընդունվել է ՖՍԲ-ի սպառազինություն 2000 թվականի հուլիսի 14-ին, այսօր էլ շարունակում է լայնորեն օգտագործվել ուժային կառույցների կողմից։
Զենքը մշակվել է ճշգրիտ մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում (ՑՆԻԻՏոչՄաշ) և գնահատվում է իր կոմպակտությամբ ու բարձր կրակային հնարավորություններով։ Այն նախատեսված է ինչպես հատուկ գործողությունների, այնպես էլ մոտ մարտերի համար։
Հայտնի է, որ ներկայում շարունակում է արտադրվել ՍՌ2-ի արդիականացված տարբերակները՝ ՍՌ2Մ և ՍՌ2ՄՊ մոդելները, որոնք հարմարեցված են ժամանակակից մարտավարական պահանջներին, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան