Գերմանիան պատրաստ է սպանել ռուս զինվորների՝ ՆԱՏՕ-ի վրա հարձակման դեպքում
Համաշխարհային Մամուլ
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ գերմանական զորքերը պատրաստ են «սպանել ռուս զինվորների», եթե Ռուսաստանը հարձակում գործի ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա։ Այդ մասին հայտնում է Financial Times-ը՝ մեջբերելով նախարարի խոսքը։
Պիստորիուսն ընդգծել է, որ ուժի ցուցադրումը խաղաղության պահպանման անհրաժեշտ պայման է. «Խաղաղության մասին կարելի է խոսել միայն ուժի դիրքերից», — ասել է նա։ Միևնույն ժամանակ նա հերքել է, թե Գերմանիան սպառնում է՝ շեշտելով, որ պարզապես պատրաստ է ինքնապաշտպանությանը։
Ավելի վաղ Պիստորիուսը հայտնել էր, որ Գերմանիան չի պատրաստվում Ուկրաինային փոխանցել Taurus տեսակի հրթիռներ՝ վկայակոչելով սեփական պաշտպանական պաշարների սահմանափակ լինելը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել