ԵՄ-ը չի պատժի Հունգարիային Ուկրաինային զենք մատակարարումը չֆինանսավորելու համար
Համաշխարհային Մամուլ
Հունգարիան չի կրի պաշտոնական հետևանքներ իր որոշման համար՝ չֆինանսավորել Ուկրաինա մատակարարվող ամերիկյան զենքը, եթե Եվրոպական միությունը որոշի մասնակցել այդ ծախսերին։ Այդ մասին հայտնել է ՄԳԻՄՕ-ի դոցենտ Նիկոլայ Տոպորնինը՝ ընդգծելով, որ արտաքին քաղաքական հարցերը ԵՄ-ի բացառիկ իրավասությունների շրջանակում չեն։
Ըստ Տոպորնինի՝ Հունգարիան բազմիցս արտահայտել է իր դժգոհությունը ԵՄ ընդհանուր քաղաքականությունից, սակայն այդ բողոքները երբեք չեն հանգեցրել լուրջ հետևանքների։ Միևնույն ժամանակ Բրյուսելն ունի ազդեցության որոշակի լծակներ՝ հաշվի առնելով, որ Հունգարիան ֆինանսապես մեծապես կախված է ԵՄ բյուջեից ստացվող միլիարդավոր աջակցություններից։
Նա նաև հավելել է, որ Բուդապեշտը գործում է տնտեսական շահերով՝ գազ ու նավթ գնելով Ռուսաստանից՝ ավելի ցածր գնով, քան եվրոպական շուկայում։ Այս ամենի фոնին՝ Հունգարիան աջակցում է Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման փորձերին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)