Մոլդովայի ՊՆ-ն հերքում է իր զինվորների մասնակցությունը Ուկրաինայի պատերազմին
Համաշխարհային Մամուլ
Մոլդովայի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել է տեղեկությունները, թե մոլդովացի զինվորներ ծառայում են Ուկրաինայի զինված ուժերում և մասնակցում ռազմական գործողություններին։ Հայտարարությունը տարածվել է երկրի Ազգային բանակի պաշտոնական Telegram-ալիքում։
«Սա ակնհայտ սուտ է, որը միտումնավոր տարածվում է՝ երկրում խուճապ առաջացնելու, իշխանության նկատմամբ վստահությունը խաթարելու և նախընտրական շրջանում անկայունություն ստեղծելու նպատակով», — նշված է հաղորդագրության մեջ։
Նման տեղեկատվության տարածումը դիտվում է որպես քարոզչական հարձակման մաս, որը Մոլդովայի իշխանությունները պնդում են՝ ուղղված է երկրի քաղաքական կայունության խաթարմանը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)