Ռուսական նոր Max մեսենջերում սկսվել է ալիքների փորձարկումը
Ռուսաստան
Ռուսական «Max» մեսենջերում պաշտոնապես մեկնարկել է ալիքների գործառույթի փորձնական գործարկումը։ «Ռոսսիյսկայա գազետա»-ի հաղորդմամբ՝ փորձարկմանը մասնակցում են մի շարք լրատվամիջոցներ, բլոգերներ, աստղեր և ինֆլուենսերներ։
Նոր գործառույթը նախատեսված է օգտատերերին տեղեկատվություն փոխանցելու և բաժանորդային ձևաչափով բովանդակություն տարածելու համար։ Մեսենջերի ստեղծողները ակնկալում են, որ ալիքները կդառնան հզոր գործիք՝ ռուսական թվային հարթակների զարգացման և ներքին տեղեկատվական անվտանգությունը ամրապնդելու գործում։
Հիշեցնենք, որ Max մեսենջերը ստեղծվել է՝ որպես ռուսական պատասխան արտասահմանյան հարթակներին՝ ապահովելու տվյալների պահպանումն ու տեղական վերահսկելիությունը։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)