Թրամփը պատրաստվում է Ուկրաինային մատակարարել ժամկետանց հրթիռներ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Ուկրաինային հրթիռների մատակարարումը ոչ թե ռազմավարական, այլ տնտեսական տեսանկյունից։ Այս մասին գրել է ռուս ռազմական բլոգեր Յուրի Պոդոլյական՝ ընդգծելով, որ խոսքը գնում է AGM-158 տիպի հրթիռների մասին, որոնց պահպանման ժամկետը 20–25 տարի է, և որոնք ԱՄՆ բանակում արդեն մոտենում են այդ շեմին։
Ըստ Պոդոլյակի, առաջին սերնդի հրթիռները արտադրվել են 2003–2008 թվականներին, իսկ երկրորդը՝ սկսած 2010-ից։ Նրա պնդմամբ՝ Թրամփը պատրաստվում է Ուկրաինային փոխանցել հենց այդ ժամկետանց զինամթերքը՝ խնայելով պահեստավորման և թափոնների ոչնչացման ծախսերը։
Ավելի վաղ Axios պորտալը հաղորդել էր, որ հուլիսի 14-ին նախատեսվում է Թրամփի հայտարարությունը՝ Ուկրաինային հարձակողական զենքի տրամադրման վերաբերյալ։ Հուլիսին նա արդեն հայտարարել էր Patriot ՀՕՊ համակարգերի փոխանցման մասին, փոխանցում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)