Թրամփն իր դեմ շրջում է Պուտինին․ կփոխվի՞ Ուկրաինայի հարցով ԱՄՆ քաղաքականությունը
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափվել է Վլադիմիր Պուտինից՝ վերջինիս «անիմաստ» վարքագծի պատճառով։ Եթե նախկինում նա Պուտինին համարում էր խելացի առաջնորդ, ապա այժմ խոսում է «պատերազմը երկարաձգելու» ռուսական մեղավորության մասին։ Թրամփը նույնիսկ հայտնել է, որ ՆԱՏՕ-ի միջոցով պատրաստվում է Ուկրաինային տրամադրել Patriot համակարգեր՝ ՆԱՏՕ-ի ֆինանսավորմամբ։
ԱՄՆ վարչակազմում և փորձագիտական շրջանակներում հարց է բարձրացվել՝ արդյոք Թրամփը իրականում փոխում է իր ռազմավարությունը, թե պարզապես վիրավորված է՝ չստանալով խաղաղության այն գործարքը, որն իրեն կբերեր Նոբելյան մրցանակ։ Նկատվում է, որ եթե նախկինում նա մեղադրում էր Ուկրաինային, այժմ խստորեն քննադատում է Ռուսաստանին՝ փորձելով ճնշում գործադրել Մոսկվայի վրա։
Սակայն այս շրջադարձը նաև վտանգներ ունի․ ԱՄՆ և Ռուսաստանի միջև լարվածության աճը կարող է վերածվել էսկալացիայի։ Թրամփի կողմնակիցներից շատերը համակրանք ունեն Պուտինի նկատմամբ, իսկ ինքը՝ Թրամփը, միշտ զգուշացել է միջուկային դիմակայության սցենարներից։ Այդուհանդերձ, այս բացահայտ հակասությունը կարող է վերջապես ցրել Թրամփի՝ Պուտինի հանդեպ ունեցած կուրությունը, փոխանցում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)