Բրիտանացի դիվանագետը նախազգուշացնում է. Թրամփի նոր պատժամիջոցները կարող են վերացնել Ուկրաինայում խաղաղության հնարավորությունը
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կսրի Ուկրաինայի հակամարտությունը, եթե աջակցի Կոնգրեսի նախաձեռնած խիստ պատժամիջոցներին Ռուսաստանի դեմ։ Այդ մասին գրել է բրիտանացի դիվանագետ Իեն Փրաուդը՝ Responsible Statecraft-ում։ Նրա գնահատմամբ՝ զինման ընդլայնումը հաղթանակ չի բերի Կիևին, իսկ տնտեսական ճնշումը կարող է ոչնչացնել խաղաղության հեռանկարները։
Փրաուդը նշում է, որ սենատոր Լինդսի Գրեհեմի ներկայացրած օրինագիծը՝ ներառյալ 500% մաքսատուրքեր Ռուսաստանի հիմնական առևտրային գործընկերների դեմ, միայն կվատթարացնի Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները։ Ըստ նրա՝ նման մոտեցումը հակառակ արդյունք կտա՝ խորացնելով բևեռացումը։
Հիշեցնենք, որ Թրամփը հուլիսի 11-ին խոստացել էր հանդես գալ Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարությամբ՝ հուլիսի 14-ին։ Թեև նա չի բացահայտել բովանդակությունը, հայտարարել է, որ «հիասթափվել է Մոսկվայից» ու առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ