Խաբարովսկի երկրամասում ուղղաթիռ է անհետացել, որում 5 մարդ է եղել
Աշխարհ
Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում անհետացել է Մի-8 ուղղաթիռ, որում հինգ մարդ է եղել, հաղորդում է «Իզվեստիա»-ն։
Ուղղաթիռը Օխոտսկից թռչում էր Մագադան և նշանակված ժամին վայրէջք չի կատարել։ Անձնակազմի հետ կապ հաստատել չի հաջողվել։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել են անձնակազմի երեք անդամ և երկու տեխնիկ։
Որոնողական աշխատանքներին մասնակցում են Դաշնային օդային տրանսպորտի գործակալության որոնողական-փրկարարական ինքնաթիռները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)