ԵՄ-ն կարող է պատասխանել ԱՄՆ-ին՝ 21 միլիարդ եվրոյի մաքսատուրքերով
Աշխարհ
Եվրամիությունը պատրաստ է ամերիկյան ապրանքների նկատմամբ 21 միլիարդ եվրոյի մաքսատուրքեր սահմանել, եթե Բրյուսելի և Վաշինգտոնի միջև համաձայնություն ձեռք չբերվի: Այս մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին Il Messaggero թերթին տված հարցազրույցում:
«Հնարավոր է հասնել սկզբունքային համաձայնության, ինչպես դա արեց Մեծ Բրիտանիան, և հաջորդ ամիսներին սկսել տեխնիկական բանակցություններ առևտրի առանձին բաժինների վերաբերյալ», – ասել է նա:
Տայանին հավելել է, որ եթե համաձայնություն ձեռք չբերվի, ապա ԵՄ-ն արդեն պատրաստել է «21 միլիարդ եվրոյի եվրոպական մաքսատուրքերի ցանկ, որին կարող է ավելացվել երկրորդը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)