Կարևոր է այն ամենը, ինչը կնպաստի Ուկրաինայում հրադադարի հաստատմանը․ Գուտերեշ
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին՝ ասելով, որ եթե Ուկրաինայի հարցում առաջընթաց չլինի, հրադադարին նպաստող ամեն ինչ կարևոր կլինի, և իհարկե միայն այն դեպքում, եթե դա արվի միջազգային իրավունքին համապատասխան։
«Ես կասեի, որ մեզ անհրաժեշտ է անհապաղ հրադադար, և որ անհապաղ հրադադարը պետք է հիմք հանդիսանա քաղաքական լուծման համար՝ հիմնված Կանոնադրության, միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի մարմինների տարբեր բանաձևերի վրա։ Ամեն բան, ինըը կարող է օգնել այս նպատակներին հասնելուն, կարևոր կլինի, եթե, իհարկե, դա արվի միջազգային իրավունքին համապատասխան», - ասել է Գուտերեշը մամուլի ասուլիսի ժամանակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)