«Միլանը» պայմանագիր կնքեց Լուկա Մոդրիչի հետ
Սպորտ
«Միլան» ֆուտբոլային ակումբը (ՖԱ) հայտարարեց խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ պայմանագիր կնքելու մասին: Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է թիմի պաշտոնական կայքում:
«Միլանը» ուրախ է հայտարարել, որ Լուկա Մոդրիչը պայմանագիր է կնքել ակումբի հետ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ մինչև 2027 թվականի հունիսի 30-ը», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Մոդրիչը թիմում կխաղա 14 համարի ներքո։ 2018 թվականին խորվաթ կիսապաշտպանը նվաճել է «Ոսկե գնդակ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)