Հինգ տարի անց արհեստական բանականությունն ավելի խելացի կլինի, քան մարդիկ․ Մասկ
Աշխարհ
Արհեստական բանականությունը (ԱԲ) արդեն ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, և հինգ տարի անց այն ավելի խելացի կլինի, քան բոլոր մարդիկ միասին վերցրած։ Այս կարծիքը հայտնել է Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր, գործարար Իլոն Մասկը X սոցիալական ցանցում։
Նրա գնահատականների համաձայն՝ դա տեղի կունենա մոտ հինգ տարի հետո։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Մասկի ավիատիեզերական ընկերությունը՝ SpaceX-ը, 2 միլիարդ դոլար կներդնի xAI ստարտափում, որը նա հիմնադրել է 2023 թվականի ապրիլին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)