ՀՀ դեսպանն Ուրուգվայի ազգային պաշտպանության նախարարին է ներկայացրել իրավիճակը Հարավային Կովկասում
Հայաստան
Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Ուրուգվայի Ազգային պաշտպանության նախարար Սանդրա Լասոյի հետ։
Այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և միջազգային իրավիճակի վերաբերյալ:
«Դեսպան Գևորգյանը նաև ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը»,-նշված է ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան