Թրամփը խոսել է Պուտինի նկատմամբ իր վերաբերմունքի մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հիասթափված է, բայց դեռ չի ավարտել» իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները։ Քաղաքական գործիչն այս մասին ասել է BBC-ին տված հարցազրույցում։
«Ես հիասթափված եմ նրանից, բայց դեռ չեմ ավարտել նրա հետ հարաբերություններս։ Բայց ես հիասթափված եմ նրանից», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Երբ Թրամփին հարցրել են Պուտինի նկատմամբ իր վստահության մասին, նա պատասխանել է, որ գրեթե ոչ մեկին չի վստահում։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ինքը չորս անգամ թվացել է, թե կկարողանա համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)