Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ
Ռուսաստան
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Հուլիսի 13-ին Լավրովը աշխատանքային այցով ժամանել է Պեկին։ Նախատեսվում է, որ նա կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա հուլիսի 14-ին և 15-ին՝ Տյանցզինում։ Չինաստանը արտգործնախարարի ասիական շրջագայության վերջին կանգառն է. Լավրովն ավելի վաղ այցելել է Մալայզիա և Հյուսիսային Կորեա։
Կիրակի օրը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Պեկինում Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է ՇՀԿ-ն Ռուսաստանի հետ միասին նոր մակարդակի բարձրացնել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան