Ռյուտեն մեկնաբանել է Թրամփի որոշումը Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մտադրությունը շարունակելու մասին լիովին արդարացված է՝ կապելով այս որոշումը «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հաջողության» հետ։ Այս մասին հաղորդում է Интерфакс-ը։
«Դուք հինգշաբթի օրը զանգահարեցիք ինձ և տեղեկացրիք ձեր կայացրած որոշման մասին։ Որոշումն այն է, որ դուք ցանկանում եք, որ Ուկրաինան ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է Ռուսաստանից պաշտպանվելու համար, բայց, միևնույն ժամանակ, ցանկանում եք, որ եվրոպացիները վճարեն դրա համար», - ասել է Ռյուտեն Սպիտակ տանը Թրամփի հետ հանդիպման ժամանակ։
Ռյուտեն հավելել է, որ այս աշխատանքը կիրականացվի «ՆԱՏՕ-ի մեխանիզմների միջոցով՝ համոզվելու, որ գիտեն ուկրաինացիների կարիքները» և այնպես, որ ԱՄՆ-ն պահպանի իր պաշարները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)