Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Արևմտյան ափին սպանել են 964 պաղեստինցու․ ՄԱԿ
Աշխարհ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի (OHCHR) գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Թամին Ալ-Քիթանը հայտարարել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Արևմտյան ափին իսրայելական զորքերը և նորաբնակները սպանել են առնվազն 964 պաղեստինցու: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ժնևում ՄԱԿ-ի ճեպազրույցի ժամանակ Ալ-Քիթանը նշել է, որ հարձակումների թիվն աճում է: Նրա խոսքով՝ իսրայելական անվտանգության ուժերը հաճախ կիրառում են ավելորդ կամ անհամաչափ միջոցներ, այդ թվում՝ մահացու: Զոհերի թվում են պաղեստինցիներ, որոնք կյանքի համար անմիջական սպառնալիք չեն ներկայացրել։
OHCHR-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ամենափոքր զոհը՝ երկու տարեկան Լեյլա Խատիբը, հունվարի 25-ին Ջենին քաղաքի Աշ-Շուհադա գյուղում գտնվող իր տանը իսրայելական անվտանգության ուժերի կողմից գլխին կրակոց է ստացել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)