Դամասկոսը զորքեր է մոբիլիզացնում զինյալների դեմ
Աշխարհ
Սիրիայի բանակի և Սիրիայի ՆԳՆ ստորաբաժանումները սկսել են առաջխաղացումը դեպի երկրի հարավում գտնվող Սուվեյդա քաղաքի կենտրոն՝ հետապնդելով անօրինական զինված խմբավորումներին: Այս մասին հայտարարել է Սուվեյդա նահանգի ներքին անվտանգության ծառայության ղեկավար, բրիգադի գեներալ Ահմադ ադ-Դալլատին, հաղորդում է SANA-ն:
Նշվում է, որ քաղաքի կենտրոն զորքերի մուտքը նպատակ ունի պաշտպանել խաղաղ բնակիչներին և վերականգնել կարգուկանոնը:
Գեներալը նաև հայտարարել է Սուվեյդայում պարետային ժամ մտցնելու մասին, որը սկսվել է հուլիսի 15-ի առավոտյան ժամը 08:00-ից (Երևանի ժամանակով՝ 09:00-ից): Ալ-Դալլատին կոչ է արել բնակչությանը մնալ իրենց տներում և թույլ չտալ անօրինական խմբավորումների անդամներին բնակելի շենքերն օգտագործել՝ որպես պետական ուժերի դեմ պայքարելու համար դիրքեր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)