Գերմանիան ԱՄՆ-ից խնդրել է մինչև Ռուսաստան հասնող զենք
Աշխարհ
Բեռլինը նախատեսում է Վաշինգտոնից գնել Typhon հրթիռային համակարգեր, որոնք կարող են թիրախներ խոցել մինչև 2000 կմ հեռավորության վրա, այդ թվում՝ Ռուսաստանում: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։
«Այսպիսով, Գերմանիան կարող է զգալիորեն բարձրացնել իր սեփական պաշտպանունակությունը, զսպման ներուժը, ինչպես նաև Եվրոպայի հնարավորությունները», - ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը:
Գերմանիայի ՊՆ-ն նաև հավելել է՝ համապատասխան որոշում դեռևս չի կայացվել, սակայն գործընթացը պաշտոնապես մեկնարկել է:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ