Ուկրաինան և ԱՄՆ-ն քիմիական համատեղ արտադրության գործարան կստեղծեն
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են փաստաթուղթ, որը նախատեսում է ռազմական կարիքների համար հատուկ քիմիական նյութերի համատեղ արտադրության ստեղծում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ուկրաինական «Ուկրոբորոնպրոմ» պաշտպանական կոնցեռնին։
Նշվում է, որ ձեռնարկությունը կգտնվի ամերիկյան տարածքում: Համաձայնագիրը ստորագրվել է հուլիսի 11-ին Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում։
«Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության բաժնետիրական ընկերությունը և ամերիկյան D&M Holding Company ընկերությունը ստորագրել են փաստաթուղթ, որը նախատեսում է պաշտպանական ոլորտի կարիքների համար հատուկ քիմիական նյութերի արտադրության համատեղ ձեռնարկության ստեղծում», - ասվում է հրատարակության մեջ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ