Մոսկվայում ուժեղ տեղատարափից հետո մեքենաները ջրի տակ են անցել
Ռուսաստան
Մոսկվայի «Դմիտրովսկի պարկ» բնակարանային համալիրում, որը կառուցվել է ПИК ընկերության կողմից, հորդառատ անձրևներից հետո ավտոկայանատեղիներն ու փողոցները վերածվել են գետերի։ Telegram-ալիքներում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես մեքենաները թափվել են ջրի մեջ՝ մինչեւ դռան բռնակները։
Անձրևները սկսել են հուլիսի 12-ին, երբ Մոսկվան և մերձմոսկովյան տարածքները հայտնվել են տրոպիկական տեղումների տակ։ Ուժեղ քամին, կարկուտն ու կայծակնահարումներն ուղեկցել են եղանակային անբարենպաստ պայմանները։ Նույն օրը կայծակ է հարվածել Օստանկինոյի հեռուստաաշտարակին։
Սինոպտիկների կանխատեսմամբ՝ անձրևները կդադարեն միայն հուլիսի 18-ին։ Մինչ այդ Մոսկվայում ջերմաստիճանը չի բարձրանա 25°C-ից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան