Երկու ոխերիմ թշնամիներ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, միավորվել են Պուտինի դեմ․ Telegraph
Արտաքին Քաղաքական
Հայաստանը միավորվում է իր վաղեմի թշնամի՝ Ադրբեջանի հետ՝ Պուտինին Հարավային Կովկասից դուրս մղելու համար: Այս մասին գրում է բրիտանական The Telegraph թերթը։
«Երկու ոխերիմ թշնամիներ միավորվել են Պուտինի դեմ՝ սպառնալով Կովկասում Ռուսաստանի վերջին հաղթաթուղթին։ Խոսքը «Զանգեզուրի միջանցքի» մասին է որը պետք է գտնվի Ռուսաստանի վերահսկողության ներքո։ Սակայն Ալիևը ձգտում է Մոսկվային դուրս մղել գործընթացից և միջանցքի նկատմամբ Ադրբեջանի լիակատար վերահսկողություն հաստատել։
Ռուսաստանի ազդեցությունը սկսել է թուլանալ 2023 թվականից, երբ ռուս խաղաղապահները չմիջամտեցին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությանը։ Դրանից հետո Փաշինյանը սկսեց դիմել Արևմուտքին և Բաքվի հետ հաշտեցման ուղիներ փնտրել՝ համարելով, որ Հայաստանի երկարաժամկետ ապագան վտանգված է, եթե նա թշնամություն պահպանի Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այս ֆոնին Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք ժամանակին Խորհրդային արբանյակներ էին, նոր ճանապարհ են ընտրում՝ առանց Ռուսաստանի», - հանտնել է աղբյուրը։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան