Բոգոտայում ավելի քան 30 երկրի ներկայացուցիչներ կքննարկեն Գազայի պատերազմը դադարեցնելու իրավական քայլերը
Համաշխարհային Մամուլ
Աշխարհի ավելի քան 30 երկրներից բարձրաստիճան պաշտոնյաներ կհանդիպեն Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում՝ երկօրյա համաժողովի շրջանակում, որի նպատակն է մշակել իրավական և դիվանագիտական քայլեր՝ Գազայի պատերազմը և Արևմտյան ափի ապօրինի օկուպացիան կանգնեցնելու համար։
Հանդիպումը կազմակերպվում է Հաագայի խմբի նախաձեռնությամբ և համանախագահվում է Կոլումբիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից։ Կոլումբիայի կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ դա պատասխան է «Պաղեստինում միջազգային իրավունքի խախտումների աճող ալիքին, ներառյալ՝ ցեղասպանության հանցագործությանը»։
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանցեսկա Ալբանեզեն, ով ներկայում զբաղվում է օկուպացված պաղեստինյան տարածքներով, կանցկացնի մամուլի ասուլիս՝ ընդգծելով. «Վերջապես՝ Բոգոտայում, պետությունների կողքին, որոնք առանց լոզունգների պատրաստ են քայլեր ձեռնարկել Գազայում կոտորածը դադարեցնելու և քաղաքականությունն իրավական շրջանակներ վերադարձնելու համար», գրոում է Al-Jazeera-ն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ