Իսպանիայի լողափում կայծակը հարվածել է ռուս կնոջը
Աշխարհ
Իսպանիայում անցած հանգստյան օրերին տեղի ունեցած փոթորկի ժամանակ Վալենսիայում կայծակի հարվածից տուժել է 62-ամյա ռուս կին։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։
Լրագրողների տվյալներով՝ վատ եղանակի ընթացքում կինը փորձել է թաքնվել ծառի տակ՝ զբոսանավային նավահանգստի մոտակայքում, երբ կայծակը հարվածել է նրան։ Կինը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց և այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Վնասվել է նաև նրա 22-ամյա դուստրը, ով վիրահատությունից հետո տեղաշարժվում է անվասայլակով։ Սակայն նրա վնասվածքներն ավելի թեթև են եղել։ Նշվում է, որ երկու կանայք էլ Ռուսաստանի քաղաքացիներ են, սակայն բնակվում են Իսպանիայում։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)