Թրամփի մաքսատուրքերով սպառնալիքը կարող է սրել գլոբալ տնտեսական ճգնաժամը
Տնտեսություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների դեմ 100 տոկոս մաքսատուրքեր կիրառելու սպառնալիքը կարող է չազդել Չինաստանի, Հնդկաստանի ու Թուրքիայի դիրքորոշման վրա, սակայն սպառնում է սրել գլոբալ տնտեսական համակարգը։ Այդ մասին Lenta.ru-ի հետ զրույցում նախազգուշացրել են ռուս փորձագետները։
ՌԷՈւ-ի վերլուծաբան Նատալյա Դենիսենկովայի կարծիքով՝ սպառնալիքները քաղաքական բնույթի են և դժվար թե ունենան իրավական հենք՝ հատկապես համատարած մաքսատուրքերի կիրառման համար։ Բացի այդ, խոշոր առևտրային գործընկերները՝ Չինաստանն ու Հնդկաստանը, շահագրգռված են ռուսական էժան էներգակիրներով։
Փորձագետները զգուշացնում են, որ նման սցենարը կարող է հանգեցնել համաշխարհային առևտրի կտրուկ խախտման։ Եթե այդ երկրները դադարեցնեն ռուսական նավթի ներմուծումը, դա կբերի նավթի համաշխարհային գների աճի, ինչից կվնասվեն նաև ամերիկացի սպառողները։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)