Իսրայելի հարվածից Լիբանանում զոհվել է առնվազն 12 մարդ, այդ թվում՝ 7 սիրիացի
Համաշխարհային Մամուլ
Իսրայելի օդային հարվածը Լիբանանի արևելքում՝ Բեքա հովտում գտնվող սիրիացի փախստականների ճամբարին, խլել է առնվազն 12 մարդու կյանք։ Լիբանանի պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ևս ութ մարդ վիրավորվել է։
Զոհվածներից յոթը սիրիացի էին։ Հարվածը հասցվել է Վադի Ֆարա շրջանում, որտեղ տեղակայված էին տեղահանվածների ժամանակավոր բնակավայրեր։
Իսրայելի բանակը ավելի վաղ հայտարարել էր, թե հարվածներ է հասցրել Հեզբոլլահի թիրախներին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ