ՌԴ-ում ընդլայնում են ԱԻՆ-ի լիազորությունները՝ կապված անօդաչուների հետ
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծ, որը նախատեսում է ընդլայնել Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) աշխատակիցների լիազորությունները՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և այլ ավտոմատացված համակարգերի նկատմամբ։
Նախագծով ԱԻՆ-ի աշխատակիցները, հրշեջ ծառայողները և փրկարարական խմբերը կստանան իրավունք՝ կասեցնելու օդային, ջրային և ցամաքային անօդաչուների շարժը, ճնշելու կամ փոխելու դրանց հեռակառավարման ազդանշանները, ինչպես նաև ներգործելու կառավարման սարքերի վրա։
Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, փոփոխությունները նպատակ ունեն ապահովել բնակչության անվտանգությունը՝ տարհանման, հրդեհաշիջման և արտակարգ իրավիճակներում օգնության ցուցաբերման ժամանակ։ Նախկինում արդեն ընդունվել էր օրենք, որը թույլատրում էր ծառայություններին կիրառել ֆիզիկական ուժ և զենք՝ ԱԹՍ-ներից պաշտպանվելու համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան