Որ երկու երկրներ են պատրաստ զենք գնել Ուկրաինայի համար․ Le Monde
Աշխարհ
Նիդեռլանդներն ու Դանիան պատրաստ են ամերիկյան զենք գնել Ուկրաինայի համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնում է Le Monde պարբերականը։
«Դանիան լիովին պատրաստ է մասնակցել Ուկրաինայի համար զենք գնելու Թրամփի ծրագրին և դրա համար անհրաժեշտ միջոցներ կհատկացնի», - հայտարարել Է ԱԳ նախարարը:
Նրա հոլանդացի գործընկեր Կասպար Վելդկամպը հայտնել է՝ Նիդեռլանդները նույնպես քննարկում է այս նախաձեռնությանը մասնակցելու հնարավորությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)