Ռումինիայում թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով օդաչուն զոհվել է
Աշխարհ
Ռումինիայի Օրաստիե քաղաքի մոտակայքում թեթև ինքնաթիռ է կործանվել, որի մեջ երկու մարդ էր գտնվում, օդաչուն մահացել է, իսկ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Հունեդոարա շրջանի արտակարգ իրավիճակների տեսչության մամուլի ծառայությունը։
«Երեքշաբթի կեսօրին Օրաստիե մունիցիպալիտետի հանգստի գոտու մոտ վթարի է ենթարկվել երկու մարդ տեղափոխող փոքր ինքնաթիռ։ Դժբախտաբար, ինքնաթիռի օդաչուն ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ», – ասվում է տեսչության Facebook-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ուղևորը հայտնաբերվել է անգիտակից վիճակում, բժշկական խմբերը կայունացրել են նրա վիճակը և տուժածին տեղափոխել մոտակա հիվանդանոց։
Դեպքի վայրում են գտնվում Օրաստիե ջոկատի ռազմական հրշեջները, ինչպես նաև փորձագետներ, որոնք պետք է պարզեն վթարի պատճառը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)