ԵՄ արտաքին գործերի նախարարները օգոստոսի վերջին կքննարկեն Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման հարցը
Աշխարհ
ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները օգոստոսի վերջին կքննարկեն Ուկրաինային ռազմական մատակարարումները ֆինանսավորելու համար ռուսական ակտիվների օգտագործման հնարավորությունը։ Այս մասին նա ասել է ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք այսօր այս թեման չենք քննարկել։ Այն կքննարկվի օգոստոսի վերջին կայանալիք Գիմնիչի (արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման) ժամանակ», – նշել է Կալասը՝ պատասխանելով ուկրաինացի լրագրողների հարցերին ռուսական ակտիվների վերաբերյալ։
Կալասը չի մանրամասնել, որ տարեկան երկու անգամ տեղի ունեցող ԵՄ ոչ պաշտոնական նախարարական հանդիպումների ժամանակ նախարարները միայն կարծիքներ են փոխանակում, բայց գործադիր կամ գործնական որոշումներ չեն կայացնում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)