Մեկնարկել են «Հարրի Փոթեր» նոր հեռուստասերիալի նկարահանումները
Ժամանց
Ամերիկյան HBO հեռուստաընկերությունը պաշտոնապես սկսել է «Հարրի Փոթեր» ֆիլմաշարի հիման վրա նոր սերիալի նկարահանումները Մեծ Բրիտանիայում: Այս մասին հայտնել է ամերիկյան Warner Bros. Discovery մեդիա կոնգլոմերատի մամուլի ծառայությունը:
«HBO Original-ի «Հարրի Փոթեր» սերիալի նկարահանումները սկսվել են Warner Bros.-ի «Լիվսդեն» ստուդիայում, որ գտնվում է Մեծ Բրիտանիայում։ Սերիալի պրեմիերան կկայանա 2027 թվականին HBO-ով և HBO Max-ով, որտեղ այն հասանելի կլինի Գերմանիայում, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում», - ասվում է կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։
HBO-ն հրապարակել է նկարահանման հրապարակից առաջին կադրը, որտեղ Դոմինիկ Մաքլաֆլինը Հարրի Փոթերի դերում է՝ ժպտացող, իր ֆիրմային կլոր ակնոցներով և Հոգվարթսի համազգեստով։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան