Դանիան պատրաստվում է «ուսուցման» համար զինվորներ ուղարկել Ուկրաինա
Աշխարհ
Դանիայի զինված ուժերի կողմից Ուկրաինա «ուսուցման» համար զինծառայողներ ուղարկելու նախագիծը գտնվում է իրականացման փուլում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Կոպենհագենում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Բարբինը։
Նրա խոսքով՝ դանիական զորքերը սերտորեն համագործակցում են Ուկրաինայի զինված ուժերի հետ, մինչդեռ բարձրագույն ռազմական ղեկավարության ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Ուկրաինա։
«Ուկրաինացի զինծառայողները մարզվում են արևմտյան զենքի օգտագործման և պահպանման համար։ Դանիացի սպաներն իրենց հերթին ուսումնասիրում են Ուկրաինայի մարտական փորձը», - մանրամասնել է Բարբինը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)