Թրամփը ներկայացրել է Պուտինի հետ հանդիպման պայմանները
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպումը կախված է Մոսկվայի հետագա գործողություններից։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Կտեսնենք՝ ինչ կլինի նախագահ Պուտինի հետ։ Մինչ այժմ ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը նաև հավելել է, որ վերջին երեք ամիսների ընթացքում «շատ պատերազմներ է լուծել», բայց իր ջանքերին չնայած՝ չի կարողացել վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ սա ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի հակամարտությունն է։
«Սա Թրամփի պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի փորձեմ մեզ դուրս բերել այս խառնաշփոթից», - ասել է Թրամփը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ