Բյուջետային ուղևորություն Մոսկվա–Պետերբուրգ նոր գերկարևոր ճանապարհով
Ռուսաստան
Ռուսաստանում նոր կառուցվելիք Մոսկվա–Սանկտ Պետերբուրգ արագընթաց երկաթուղային գծով ուղևորությունները կարող են ավելի մատչելի դառնալ՝ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) զեղչի շնորհիվ։ Իրավաբան Ալեքսանդր Խամինսկին հայտնել է, որ այս մոտեցումը թույլ կտա տոմսերի գները պահպանել գործող գնացքների և ինքնաթիռների մակարդակում։
Նման հարկային արտոնությունը դիտվում է որպես անհրաժեշտ քայլ՝ մրցունակ շուկայում նոր գծի կյանքի ապահովման համար։ Ակնկալվում է, որ նախագիծը կպահանջի հսկայական բյուջետային ներդրումներ՝ ենթակառուցվածքի ու շարժակազմի կառուցման համար։
Նշվում է, որ Մոսկվայից Պետերբուրգ հասնելու ճանապարհը կկրճատվի մինչև 2 ժամ 15 րոպե, իսկ գնացքները կկարողանան զարգացնել մինչև 400 կմ/ժ արագություն, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան