Եֆրեյտորը 23 տարվա ազատազրկում է ստացել՝ ՌԴ զինվորականների ցուցակները Ուկրաինային 80 դոլարով վաճառելու համար
Ռուսաստան
Ռուսաստանի Երկրորդ Արևմտյան ռազմական շրջանային դատարանը 23 տարվա ազատազրկման է դատապարտել Չելյաբինսկի նախկին եֆրեյտոր Անտոն Խոժաևին՝ Ուկրաինայի զինված ուժերին ռուս զինվորականների գաղտնի ցուցակները 80 դոլարով փոխանցելու մեղադրանքով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Առաջին 5 տարին նա կանցկացնի սովորական բանտում, այնուհետև կտեղափոխվի խիստ ռեժիմի գաղութ։ Բացի այդ, Խոժաևը դատապարտվել է 590 հազար ռուբլու չափով տուգանքի և պարտավորվել է վերադարձնել նաև ստացած 9.5 հազար ռուբլին (համարժեք է 80 դոլարին) պետբյուջե։
Ռուսաստանի իշխանությունները նրան ներառել են ահաբեկիչների ցուցակում՝ հիմք ընդունելով պետական դավաճանության հոդվածը։ Դատավճիռը դարձել է վերջին տարիներին նմանատիպ ամենախիստ պատժաչափերից մեկը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան