Հսկա սառցաբեկորը սպառնում է վերացնել ամբողջ գյուղը Գրենլանդիայում
ԱշխարհԳրենլանդիայի հյուսիսարևմտյան Իննաարսուիտ գյուղը հայտնվել է իրական վտանգի առաջ՝ ափին մոտեցած հսկայական սառցաբեկորի պատճառով։ Սառցաբեկորը, որն իր չափերով համադրելի է երկնաքերի հետ, կարող է կործանարար ալիքներ բարձրացնել, եթե բաժանվի կամ հպվի ցամաքին՝ մաքրելով ողջ գյուղը։
Արտակարգ իրավիճակի պատճառով իշխանությունները փակել են սննդի խանութն ու ձկնաբուծարանն, իսկ բնակիչներին հորդորել են խուսափել խմբերով տեղաշարժվելուց։ Սառցաբեկորը շարունակում է դանդաղորեն մոտենալ ու հեռանալ ափից՝ առաջացնելով անկանխատեսելի իրավիճակ։
Սա առաջին նման դեպքը չէ Գրենլանդիայում։ Նմանատիպ վտանգ առաջացել էր նաև 2018 թվականին։ Ներկայում քննարկվում են բարդ ու ռիսկային տարբերակներ՝ սառցաբեկորը քարշ տալու կամ պայթեցնելու համար, սակայն այդ գործողությունները պահանջում են հարյուրավոր լիցքեր ու զգալի ռեսուրսներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)