Հունգարիան պահանջում է ԵՄ-ից պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի դեմ
Աշխարհ
Հունգարիան պաշտոնապես դիմել է Եվրամիությանը՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի նկատմամբ։ Հունգարական M1 հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։
Նրա խոսքով՝ Բուդապեշտը պահանջում է պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի Պաշտպանության նախարարության և բանակի հրամանատարության երեք ներկայացուցիչների՝ բռնի զորահավաք կազմակերպելու համար։
Սիյարտոն նշել է, որ Ուկրաինայի փողոցներում իրականում «որս» է ընթանում մարդկանց նկատմամբ, իսկ այդ գործընթացի արդյունքում մահացել է նաև էթնիկ հույնգարացի։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ