Ֆրանսիան պահանջում է անհապաղ դադարեցնել բախումները Սուեյդայում
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը կոչ է արել անհապաղ դադարեցնել բախումները Սիրիայի Սուեյդա քաղաքում և դադարեցնել խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացվող բռնությունները։ Փարիզը խստորեն դատապարտել է բռնությունները՝ ընդգծելով, որ դրանք պետք է անհապաղ վերջ ունենան։
Մարդու իրավունքների դիտորդական կազմակերպությունները մեղադրել են Սիրիայի կառավարական ուժերին՝ տեղում իրականացված դաժան հաշվեհարդարների և այլ խախտումների մեջ։
Մինչդեռ ԵՄ-ն նույնպես մտահոգություն է հայտնել՝ կոչ անելով բոլոր արտաքին դերակատարներին հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ ի պատասխան նաև Իսրայելի վերջին հարվածներին երկրի ներսում, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ