Նեթանյահուն Դրուզ համայնքին կոչ է անում չանցնել Սիրիայի սահմանը
Համաշխարհային Մամուլ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է երկրի դրուզ համայնքին՝ կոչ անելով զերծ մնալ Սիրիա անցնելուց՝ Սուեյդայում ծայրահեղ լարվածության ֆոնին։ Նրա խոսքով՝ Իսրայելի բանակը հարվածներ է հասցնում Սիրիայի զինված ուժերին՝ իբր դրուզ փոքրամասնությանը պաշտպանելու նպատակով։
«Մեր բանակը փորձում է փրկել մեր դրուզ եղբայրներին ու ոչնչացնել ռեժիմի խմբավորումները։ Բայց ես մեկ խնդրանք ունեմ ձեզնից. մի անցեք սահմանը։ Դուք վտանգում եք ձեր կյանքը։ Կարող եք սպանվել կամ առևանգվել և խաթարում եք բանակի գործողությունները», — նշել է Նեթանյահուն։
Նա կոչ է արել համայնքի անդամներին վերադառնալ տուն ու չմիջամտել ռազմական գործողություններին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ