Բոլթոն․ Patriot համակարգերի մատակարարումը չի նշանակում, որ Թրամփը սատարում է Ուկրաինային
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախկին ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Ուկրաինային մատակարարել Patriot ՀՕՊ համակարգեր, որոնք ֆինանսավորվում են եվրոպական դաշնակիցների կողմից, չի նշանակում իրական աջակցություն Կիևին։
Բոլթոնի խոսքով՝ շատերը սխալ են հասկանում այդ քայլը՝ կարծելով, թե Թրամփը փոխել է իր ռազմավարությունը։ «Դա ընդամենը վկայում է, որ հարցը նրան նյարդայնացնում է։ Ուկրաինան չպետք է հույս ունենա Թրամփի վրա ապագայում», — նշել է նա։
Բոլթոնը նաև ենթադրել է, որ Թրամփը կարող է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունն օգտագործել որպես ճնշման գործիք՝ կապելով այն իր մաքսային քաղաքական պահանջների հետ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ